Մառնեուլիի բանկերի մոտ ոստիկաններ են կանգնած

Մարտի 23-ին Մառնեուլիի փակվելուց հետո բանկոմատների մոտ բնակչության մեծ թվաքանակ է նկատվել։ Բնակիչները փորձում էին բանկոմատներից գումար հանել։
Այսօր ՝ մարտի 25-ին Մառնեուլիում առկա բանկոմատների մոտ կանգնել են պարեկային ոստիկանության և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։




Ինչպես հայտնել է «Ռադիո Մառնեուլիին» Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, իրավապահների մոբիլիզացումը բանկոմատների մոտ կապված է օգտվողների աճող թվաքանակի հետ։ Նշել է նաև , որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները վերահսկում են , որպեսզի քաղաքացիները միմյանցից հեռավորություն պահպանեն։

25․03․2020
«Ռադո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան

Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google