სიახლე
«Աղտահանող լուծույթը բնակչության համար վտանգ չի հանդիսանում» - բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն
«Աղտահանող լուծույթը բնակչության համար վտանգ չի հանդիսանում» - բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն
Այսօր ՝ մարտի 25-ին Մառնեուլիի փողոցներն աղտահանվել են։ Հատուկ տեխնիկայի միջոցով աղտահանող լուծույթը ցողել են փողոցներում։
Աղտահանման պահին փողոցներում մարդիկ են եղել , հիմնաակնում բանկերի։ Բնապահպանության և
գյուղատնտեսության նախարարությունից «Ռադիո Մառնեուլիին» ասել են, որ աղտահանող լուծույթը բնակչության համար վտանգ չի հանդիսանում։
Աղտահանում տեղի կունենա նաև գյուղերում։ Մոտավորապես ժամը 16։00-ի սահմանում հատուկ մեքենան (աղտահանող) շրջել է նաև Սայմերլո գյուղով։

Մառնեուլիում կարանտինային երրորդ օրն է։ Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետներն անցել են խիստ կարանտինային ռեժիմի մարտի 23-ից։ Կառավարությունը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս և չի բացահայտվել վարակի աղբյուրը։







25․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան



FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
დაიცავი დისტანცია