Մառնեուլիում ջերմաչափում է անցել 60․000 մարդ- Զաուր Դարգալի

Մառնեուլիի մաշտաբով 60․000 մարդ ջերմաչափվել է։
Այս մասին Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին գրել է Facebook-ի իր անձնական էջում։ Ինչպես ասել է քաղաքապետը, մինչ այժմ ջերմություն է ունեցել 30 մարդ։ Դաշտային հոսպիտալ է տեղափոխվել 10 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել։



Մարտի 24-ին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Մառնեուլիում «Ջեո Հոսպիտալի» հարևանությամբ կառուցեց Դաշտային հոսպիտալը։ Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում Դաշտային ենթակառույցների ստեղծումը կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ է եղել։
Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարանները անցել են խիստ կարանտինային ռեժիմի: Որոշումը կայացրել է կառավարությունը այն բանից հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ և նրա վարակի աղբյուրը չի բացահայտվել:
Քաղաքում մուտքի և ելքի հատուկ անցակետերը հսկվում են ներքին գործերի նախարարության կողմից։
27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები