Հատկապես ծնողները մեծ պատասխանատվություն կկրեն- Թեմուր Սուխաշվիլին հեռավար ուսուցման մասին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը միասին սկսում են կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց»։ «Հեռուստադպրոցը» կհեռարձակվի Վրաստանի երկրորդ ալիքով մարտի 30-ից։


Նախագիծը նախատեսում է դպորացական երեխաների համար ազգային ուսումնական ծրագրով նախատեսված հեռուստադասերի անցկացում։ Նպատակը բոլոր աշակերտների համար կրթության հասանելիությունն է։

Առցանց դասավանդման իրականացում աշակերտների հետ տարբեր հարթակների միջոցով Մառնեուլիի №2 և №5 դպրոցների աշխարհագրության, պատմության և քաղաքացիական կրթության ուսուցիչ Թեմուր Սուխաշվիլին արդեն սկսել է։ Սակայն դժվարությունների է հանդիպել, երբ աշակերտների մի մասը համակարգիչ կամ ինտերնետ չի ունեցել։ Հույս ունի , որ «Հեռուստադպրոց»-ին բոլոր աշակետները կմիանան, բայց այնուամենայնիվ այս ամենի մեջ ամենամեծ դերը ծնողներին է պատկանում։

Հեռուստադպրոցն ունի իր դրական կողմերը, բայց այստեղ երկրոդ կողմ կա, որ աշակերտները չունեն հետադարձ կապի հնարավորություն։ Ծնողները կրելու են մեծ պատասխանատվություն, որ երեխաները նստեն էկրանների մոտ և դիտեն դասերը, հետևաբար ծնողներից շատ բան կախված կլինի թե որքանով կհաջողվի այս նախագիծը։ Կոչ եմ անում մառնեուլցի ծնողներին , որ ուշադիր լինեն և բացատրեն իրենց երեխաներին , որ որոշակի հմտություններ զարգացնեն»։

Նախագծին ներգրավված կլինեն պետական և մասնավոր դպրոցների ուսուցիչներ, որոնք 1-12-րդ դասարանցիների համար կվարեն հեռուստադասեր։ Դասերը կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ և կսկսվեն ամեն առավոտ ժամը 09։00-ին։ Շաբաթ և կիրակի օրերին նախագծին կավելացվեն տարբեր ճանաչողական ծրագրեր։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով վարչապետի նախաձեռնությամբ գործող միջգերատեսչական խորհուրդը հետաձգել է դասապրոցեսը։
28․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები