Մառնեուլիում ջերմաճափվել է 95 000 մարդ․Զաուր Դարգալի
Մառնեուլիում ջերմաչափում է անցել 95 000 մարդ ։ Այս մասին հայտարարել է Զաուր Դարգալին ճեպազրույցում։ 95 000 մարդուց ջերմություն ունեցել է 45-ը , որից 10-ի մոտ եղել են կորոնավիրուսին բնորոշ կասկածելի նշաններ։
Մառնեուլիի քաղաքապետի խոսքով 10-ն էլ անցել են կորոնավիրուսի թեստավորում։ Ոչ մեկի մոտ դրական պատասխան չի հաստատվել։
Մառնեուլիի քաղաքապետը խոսել է նաև մարտի 31-ին Մառնեուլիում գրանցված կորոնավիրուսի դեպքերի մասին։ Նրա խոսքով ՝ քաղաքապետարանի և առողջապահության նախարարությունը արդեն հաստատել են վերոնշյալ պացիենտի կոնտաքտները և բոլորը մեկուսացման մեջ են ։
«Մեզ համար ամենակարևոր ուղղություններից մեկը ընտանիքներին օգնելն է։ Այսօրվա տվյալների համաձայն օգնել ենք 1 350 ընտանիքի, այսօր լրացուցիչ օգնություն կստանա 1 300 ընտանիք, և ընդհանուր թիվը կհասնի 2 700-ի»,- Զաուր Դարգալին շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ովքեր օգնում են քաղաքապետարանին առաջնային մթերքի առաքման և ձեռք բերման հարցում։
Զաուր Դարգալին նաև հայտարարել է , որ աշխատանքները չեն դադարելու և 2 700 ընտանիքին օգնելով չեն սահմանափակվելու։ Օգնություն կստանան բոլոր այն քաղաքացիներիը, որոնք ունեն դրա կարիքը։
Մառնեուլիի քաղաքապետը ճեպազրույցում շեշտել է նաև Վրաստանի կառավարության որոշումը , ըստ որի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին բոլոր այն ընտանիքները ,որոնք կսպառեն մինչև 200 կվտ էլեկտրաէներգիա և մինչև 200 մ 3 բնական գազ, պետությունը կվճարի նրանց փոխարեն:



01․04․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები