Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուս է հաստատվել
62-ամյա բոլնիսեցի տղամարդու մոտ։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան
ասել է , որ ապրիլի 7-ին հոսպիտալում թեստավորում է անցել 7 մարդ։
Այսօր ՝ ապրիլի 8-ին ստացված թեստի պատասխանների արդյունքում, միայն
մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս։
Ապրիլի 4-5 –ին կլինիկա է տեղափոխվել 6 պացիենտ, կորոնավիրուսի
ախտանիշներով։ Նրանցից միայն մեկի ՝ 55-ամյա մառնեուլցու մոտ է
հաստատվել կորոնավիրուս ապրիլի 6-ին։
Ապրիլի 3-ին Մառնեուլիի դաշտային հիվանդանոցում և «Ջեո Հոսպիտալում»
արված 10 թեստից միայն մեկի պատասխանն է եղել դրական, կորոնավիրուսով
վարակվածը Բոլնիսից է եղել։
Ապրիլի 4-ին «Ջեո հոսպիտալի» կլինիկայում կարանտինի ավարտից հետո ,
ապամոնտաժվել է դաշտային հիվանդանոցը։
Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ին անցել են խիստ
կարանտինային ռեժիմի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի
Գախարիան։
Մարտի 31-ից երկրում գործում է պարետային ժամ։ Երեկոյան ժամը 21։00-ից
մինչև առավոտյան 06։00-ն արգելված է քաղաքացիների տեղաշարժը։
08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան