Մառնեուլիի երեք գյուղերում խմելու ջրի ջրամատակարարման համակարգ սարքելու համար հայտարարվել է 971 740 լարիի մրցույթ

 

Մառնեուլիի քաղաքապետարանը 3 գյուղում ջրամատակարարման համակարգի աշխատանքների համար մրցույթ է հայտարարել։

Ըստ մրցութային փաստաթղթերի, մնացած ներքին խմելու ջրի ցանցը, ջրամբարը և քլորատորը կկառուցվի Մառնեուլիի քաղաքապետարանի Բիթարֆաչի գյուղում: Բուրմա գյուղում կկառուցվի ջրամատակարման համակարգ, իսկ Սիոն գյուղում խմելու ջրի ներքին ցանց։

Նշված աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է վճարել 971,740 լարի:

Մրցույթում հաղթած ընկերությունը պետք է ավարտի աշխատանքները պայմանագիրը կնքելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում:

Վերոնշյալ մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է մայիսի 21-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները հայտեր կարող են ներկայացնել մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Ետնանկարը ՝ Մառնեուլիի քաղաքապետարանի մրցութային փաստաթղթերից



22/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები