Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիայում ստացել են ուղարկված երկու թեստի պատասխանները
Այսօր ՝ մայիսի 28-ին, Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում ստացել են լաբարատորիա ուղարկված երկու թեստի պատասխանները։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն բժշկական հաստատության կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ երկու պացիենտն էլ Մառնեուլիի բնակիչ են։

Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։

Մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ «Ջեո Հոսպիտալ» կլինիկա կորոնավիրուսային ախտանիշներով երկու պացիենտ է տեղափոխվել։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 24 օր է ինչ կորոնավիրուս չի հաստատվել։ Մայիսի 6-9-ը թեստավորված 1 635 անձից միայն 2-ի մոտ է կորոնավիրուս հաստատվել։

Մառնեուլիի համայնքը բացվել է մայիսի 18-ին ՝ 55 օրյա կարանտինից հետո։
Մառնեուլին փակվել էր մարտի 22-ից։ Վրաստանի կառավարությունը խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ Մառնեուլիում հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր բացահայտվել վարակի աղբյուրը։




28/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google