Հավանաբար սեպտեմբերին Մառնեուլիում կլինի 5 նոր ավտոբուս

 

Այսօր ՝ մայիսի 29-ին, Մառնեուլիի քաղաքապետարանում համաձայնագիր է ստորագրվել «Ջի-Թի-Գրուպի» հետ: Համաձայն պայմանավորվածության ՝ ընկերությունը պարտավոր է քաղաքապետարանին հանձնել ISUZU մակնիշի 5 նոր ավտոբուսներ:

Համաձայն Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած տեղեկատվության `քաղաքապետարանը ավտոբուսների գնման համար ընթացիկ տարվա տեղական բյուջեից հատկացրել է 1 311 000 լարի:

«Ավտոբուսները, որոնք նախատեսված են 25 ուղևորի համար, ունեն 21 նստատեղ և լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար»- այս մասին ասվում է քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տրանսպորտային ընկերություն ՍՊԸ «Մառնեուլի ավտոպարկի» տնօրեն Գիգա Ջալաղոնիան «Ռադիո Մառնեուլիին» ասել է, որ մրցույթում հաղթող ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, ավտոբուսները մունիցիպալիտետ պետք է ժամանեն հոկտեմբերին:
«Պայմանագրի համաձայն վերջնաժամկետը հոկտեմբերն է, բայց ընկերության ներկայացուցիչները խոստացել են ավտոբուսները բերել սեպտեմբերին»,- ասել է Գիգա Ջալաղոնիան:
Ջալաղոնիան նշել է, որ հինգ նոր ավտոբուսները հիմնակնում կգործեն Մառնեուլիում, բայց վերջնական որոշումը հայտնի չէ։



29/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები