Մի քանի օր է ինչ Մառնեուլիում անձրևում է։ Բնակիչները հասարակական
տրանսպորտում ստիպված են լինում նստել թաց նստատեղերին։ Հաճախ ջուր է
դուրս գալիս պատուհաններց կամ վնասված հատակից։ Տեղացիներն ասում են,
որ անձրևում է ինչպես դրսում այդպես էլ ավտոբուսներում։
«Առավել խնդրահարույց են դեղին ավտոբուսները: Դրանց մեծ մասը
արժեզրկվում է, դռները չեն փակվում: Անձրևի ժամանակ դռներից ջուրը
ներս է գալիս և ամբողջ ավտոբուսը կեղտոտվում է»,- ասել է Զևնիշան
Մուրսակուլովան։
Կան մարդիկ, ովքեր քաղաքային տրանսպորտը օգտագործելիս անձրևոտ
եղանակին խնդիր չեն ունենում:
«Ես ապրում եմ հարևան գյուղում, օգտվում եմ Մառնեուլի-Շահումյան
ավտոբուսից: Ես որևէ խնդիր չեմ հանդիպել։ Մենք շատ լավ ենք երթևեկում:
Այսօր ես մաքուր ավտոբուսով եմ երթևեկել », - ասել է Աղկուլա գյուղի
բնակիչ Թարլան Խալիլովան:
«Ռադիո Մառնեուլին» զրուցել է Մառնեուլիի մունիցիպալիտետի
տրանսպորտային ՍՊԸ «Ավտոպարկ» ընկերության տնօրեն Գիգա Ջալաղոնիայի
հետ, և վերջինս ասել է, որ մեծ մասը հնացած է և անհրաժեշտ է
փոխել։
«Մենք չունենք այնպիսի տրանսպորտ, որտեղ ջուրը գալիս է վերևից։ Ներքևի
մասը հավանաբար վնասված է եղել, որտեղից էլ ջուր է եկել։ Մենք ունենք
չորս կամ հինգ ավտոբուս, որոնք շտապ փոխարինման կարիք ունեն, այլապես
հին ավտոբուսները պետք է փոխարինվեն», - ասել է Գիգա Ջալաղոնիան։
Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել ՍՊԸ
«Ջի-թի-գրուպ»-ի հետ 5 նոր ավտոբուսների ձեռք բերման համար։ Ընթացիկ
տարում տեղական բյուջեից հատկացվել է 1 311 000 լարի `ավտոբուսներ
գնման համար: Սեպտեմբերին Մառնեուլի կժամանեն 5 նոր ISUZU մակնիշի
ավտոբուսներ: Ակնկալվում է, որ բոլորը կբաժանվեն քաղաք
Մառնեուլիում:
13/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան