«Զաուրը ուժեղ թեկնածու է, ուժեղ մարդ , լավ թեկնածու և ամեն ինչ լավ
կլինի: Զաուրի թեկնածությունը ճիշտ որոշում է »- այսպես է վերաբերում
Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Ռուսլան Գաջիևը ՝ 2020 թվականի
խորհրդարանական ընտրություններում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր
Դարգալիի որպես Մառնիուլի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու
առաջադրմանը:
Ռուսլան Գաջիևը կարծում է, որ Դարգալիի ընտրություններում հաղթանակը
չի կանխվի Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսի հետ ունեցած դիմակայության
պատճառով։
«Վրացական երազանք» -ը այսօր ՝ հուլիսի 20-ին, առաջադրեց Մառնեուլիի
քաղաքապետ Զաուր Դարգալին որպես մեծամասնականի թեկնածու Մառնեուլիում
և Գարդաբանում:
Մառնեուլիի քաղաքապետի և եպիսկոպոսի միջև եղած հակասությունները
կապված են Մառնեուլիում տեղակայված Նարիման Նարիմանովի հուշարձանի
հետ:
Մարտի 24-ին ՝ կիրակնորյա քարոզին Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսը
հանդիմանել է քաղաքապետ Զաուր Դարգալիին Նարիմանովի արձանի
վերանորոգման համար և պահանջել արձանի ապամոնտաժում։
Զաուր Դարգալին դեռ հայտարարություն չի արել Նարիմանովի հուշարձանի
հետ կապված:
Հուլիսի 17-ին Մառնեուլիի մշակույթի տան հարևանությամբ բողոքի ցույց է
անցկացվել,( որտեղ գտնվում է Նարիմանովի հուշարձանը) ՝ պահանջելով
հուշարձանը ապամոնտաժել և տեղում Խուդիա Բորչալոելիի և Էրեկլե
Երկրորդի հուշարձանը կանգնեցնել: Ցույցի կազմակերպիչը Մառնեուլի և
Հուջաբի եպիսկոպոս սրբազան Գիորգի (Ջամդելիանի) էր։
20/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան