Մառնեուլիում կկանգնեցվի Մերաբ Կոստավայի արձանը
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հայտարարել է մրցույթ `Մառնեուլիի Մերաբ Կոստավա փողոցի սկզբնամասում Կոստավայի հուշարձանի կանգնեցման աշխատանքների համար։
«Ըստ նախագծի, Մերաբ Կոստավայի ռելիեֆը ամրագրված է 4.30 մ բարձրությամբ մոնոլիտ բետոնե պատի վրա, որը ծածկված կլինի սպիտակ մարմարե սալիկներով։Պատի ստորին հատվածի 0.50 մ ծածկված բազալտե սալիկներով:
Արձանի մակերեսին նախատեսվում է Մերաբ Կոստավա գրառել լատունի կամ նիկելի տառերով։
Պատի հետնամասում նախատեսված է Կոստավայի ստեղծագործություններից մի հատված»,- գրված է մրցույթային փաստաթղթում։
Մառնեուլիի քաղաքապետարանը արձանի համապատասխան շինարարական աշխատանքների համար հայտարարել է 10 480 լարիի մրցույթ։
Տեղական ինքնակառավարումը մրցույթը հայտարարել է հուլիսի 20-ին: Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները հուլիսի 28-ից 31-ը կարող են հայտեր ներկայացնել:
Մերաբ Կոստավան Վրացական ազգային-ազատագրական շարժման առաջնորդն էր և Վրաստանի ազգային հերոս:
Լուսանկարը ՝ մրցույթային փաստաթղթերից


21/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google