Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսումնական
գործընթացը կավարտվի հունիսի 30-ին: Մանկապարտեզների միության ղեկավար
Զաուր Քարամովի խոսքով `հունիսի 15-ին նախադպրոցական հաստատության
խմբերը ևս անցել են արձակուրդի դպրոցների հետ մեկտեղ։
«Այս փուլում մենք արձակուրդներ ենք հայտարարել միայն նախադպրոցական
պատրաստության խմբերում: Մանկապարտեզներում ուսումը կտևի մինչև
հունիսի 30-ը: Մառնեուլի դպրոցներում մենք ունենք նախադպրոցական
պատրաստության կենտրոններ 9 վայրում. ընդհանուր առմամբ կա 16 խումբ »,
- ասել է Քարամովը։
Նշենք, որ դրան զուգահեռ, Մառնեուլի մանկապարտեզներում գրանցում է
ընթանում 2021-2022 ուսումնական տարվա համար: Ինչպես ասել է
մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, այս փուլում քաղաքի
քաղաքի մանկապարտեզներում տեղերը ամբողջությամբ լրացվել են: Խոսքը N3
և N4 մանկապարտեզների մասին է, որտեղ գրանցվել ենսահմանված քանակից
ավելի երեխաներ:
Քարամովի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքում մեծ պահանջարկ կա,
սակայն այս տարի իրավիճակը բարդացավ Մառնեուլիի № 1 և Կիզիլաջլոյի
մանկապարտեզների վերականգնման գործընթացով: Հուսով եմ, որ իրավիճակը
կկարգավորվի մինչ սեպտեմբեր, բայց այն չի կարող 100%-ով վերականգնել
ուսուցումը և երեխաների մի մասը կմնա պահեստային ցուցակում:
Գրանցման գործընթացը կավարտվի հունիսի 30-ին:
17․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան