Մառնեուլիում կանցկացվի գրական փառատոն
Այսօր ՝ հունիսի 28-ին, Մառնեուլիում առաջին անգամ կանցկացվի «Գրական փառատոն 2021» -ը: Փառատոնի ընթացքում քաղաքացիները կկարողանան զրուցել տարբեր հեղինակների հետ, զեղչով գրքեր գնել և ծանոթանան , թե ինչ է նախատեսում «Ամերիկյան անկյունը» Մառնեուլիում:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից մեկը ՝ Մառնեուլի հանրային գրադարանի տնօրեն Լանա Խեխելաշվիլին, ասել է, որ եթե փառատոնն այսօր հաջողությամբ անցնի, դա կդառնա ավանդույթ և կանցկացվի ամեն տարի:

«Մենք հրավիրել ենք վրացի գրողների: Սա Բազիլ Ջանիկաշվիլին է, վրացի գրող և դրամատուրգ, Լելա Ցուցկիրիձեն պետք է նույնպես մեր հյուրը լիներ, բայց, ցավոք, նա չի կարող գալ, բայց մենք փոխարինեցինք մանկագրով և այսօր կլինի Գիորգի Չաուչիձեն, ով կհանդիպի երիտասարդ ընթերցողների հետ և կներկայացնի իր ստեղծագործությունները: Նաև կլնի տեղացի պոետ Կոկի Խարշիլաձեն և հնարավորություն կունենա հանդիպելու հյուրերի հետ, ինչպես նաև մեկ այլ գրող ՝ Քամրան Կիրիակովը կհյուրընկալի հյուրերին », - ասել է Լանա Խեխելաշվիլին:

Փառատոնի նպատակն է տարածել գրքերի ընթերցանությունը տեղի բնակչության շրջանում, համայնքում տեղական գրողների իրազեկությունը բարձրացնել և խթանել տարածաշրջանում հրատարակչական ոլորտի զարգացումը:

Փառատոնի գաղափարի հեղինակը Դավիթ Չիկաձեն է, կազմակերպիչներն են ՝ Մառնեուլի հանրային գրադարանը, Մառնեուլի մշակույթի կենտրոնը և Մարդկային զարգացման և մշակույթի միջազգային դպրոցը: Ծրագիրն իրականացվում է Մառնեուլի քաղաքապետարանի կողմից:


28․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები