Ընդդիմությունը հնարավոր է առաջադրի Մառնեուլիի քաղաքապետի ընդհանուր թեկնածու

Ընդդիմության կուսակցություններում բանակցություններ

են ընթանում Մառնեուլիի քաղաքապետի ընդհանուր թեկնածու առաջադրելու շուրջ: Հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե ընդդիմությունը Մառնեուլիում կունենա՞ ընդհանուր թեկնածու թե ոչ, բայց արդեն հայտնի է, թե ովքեր կարող են լինել քաղաքապետի թեկնածուներ, եթե ընդդիմության բանակցություններն ապարդյուն ավարտվեն:
Եթե ընդդիմադիր կուսակցությունները չհամաձայնվեն ընդհանուր թեկնածուի շուրջ, Ախմեդ Իմամկուլիեւը կլինի «Եվրոպական Վրաստանից» Մառնեուլիի քաղաքապետի թեկնածուն:
«Մենք կապեր ունենք կենտրոնական մակարդակով և Մառնեուլի շտաբի հետ այն փաստի կապակցությամբ, որ մենք պայմանավորվել ենք քաղաքապետի և մեծամասնականի մեկ թեկնածուի շուրջ: Մառնեուլիի քաղաքապետարանում կա ընդհանուր թվով 11 մեծամասնական թեկնածու, ովքեր կպայքարեն Սակրեբուլոյին անդամակցելու համար: Մենք արդեն առաջարկել ենք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, որ եթե ՄԱՇ-ը թեկնածու առաջադրի մեկ ընտրատարածքում, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեն առաջադրի այնտեղ, և եթե Եվրոպական Վրաստանը թեկնածու առաջադրի մյուս ընտրատարածքում, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեն առաջադրի» - այս մասին ասել է Ախմեդ Իմամկուլիեւը։
Ըստ Իմամկուլիեւի, բանակցություններից հետո հայտնի կդառնա, թե ով կարող է լինել ընդդիմության ընդհանուր թեկնածուն, բայց նա նաև ասել է, որ «Եվրոպական Վրաստանը» առաջադրելու է իր թեկնածությունը թեկնածուներ ընտրելիս:
Ի տարբերություն Եվրոպական Վրաստանի, Միացյալ ազգային շարժման Մառնեուլիի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Ագիլ Մուստաֆաևը կարծում է, որ եթե ընդդիմությունը համաձայնի ընդհանուր թեկնածուի շուրջ, ապա դա պետք է լինի ՄԱՇ-ից: Քանի որ, ինչպես նա է ասել, «ՄԱՇ» - ը Մառնեուլի յուրաքանչյուր ընտրության ժամանակ ամենաշատ աջակցությունն ունի»
«Մեր թեկնածուների ինքնությունը հայտնի կդառնա այս շաբաթվա վերջին: Կուսակցությունում կլինեն երկու թեկնածու, դա ես եմ ու Ազեր Սուլեյմանովը: Շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե ով է լինելու թեկնածուն »- ասել է Ագիլ Մուստաֆաեւը։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանի ողջ տարածքում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Կնտրվի նոր քաղաքապետ և Սակրեբուլոյի անդամներ:

22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები