Մառնեուլիում գործում է պատվաստման չորս կետ, և պատվաստման խնդիր չկա․ Զաուր Տաբատաձե

Թբիլիսիից և Բաթումից հետո հնարավոր է պատվաստվել կորոնավիրուսի

դեմ ավտոբուսներում նաև Ռուսթավիում: Ի տարբերություն Ռուսթավիի, Մառնեուլիի մունիցիպալիտետի ավտոբուսում պատվաստանյութը հասանելի չի լինի:
Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է, որ քաղաքապետարանում բացվել են պատվաստման չորս կետեր, որոնց թիվը մոտ ապագայում կհասնի վեցի:
«Օգոստոսի 28-29-ին մենք նման ակցիա (պատվաստում ավտոբուսում) անցկացրինք Մառնեուլի հինգ գյուղերում, եւ եթե դրա անհրաժեշտությունը ծագի, մենք կկապվենք Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ եւ կհամակարգենք նրանց հետ: Մառնեուլիում ամեն օրյա մեծ պահանջարկ կա , և մարդիկ պատվաստվում են, խնդիր չկա, քանի որ աշխատում է չորս պատվաստող խումբ, և այժմ կա ևս երկու հավելում»:
Ըստ Մառնեուլիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի, եթե գյուղացիները ցանկանան պատվաստվել և կդժվարանան հասնել պտվաստման կետերից որևէ մեկը, քաղաքապետարանը նրանց կտրամադրի տրանսպորտ և կտանի պատվաստման կետ:
Հարկ է նշել, որ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների համաձայն ՝ 2021 թվականի սեպտեմբերի 1 -ին, Քվեմո Քարթլիում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1,245 մարդ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
02.09.2021


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google