Մառենուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
2022-23 թվականներին ենթակառուցվածքային օբյեկտների շինարարական
աշխատանքների վերահսկման ծառայությունը ձեռք բերել 1 250 000 լարիով։
Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ մրցույթը
շահած ընկերությունը պետք է վերահսկի 2022-2023 թվականներին
Մառնեուլիի բյուջեով ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերը,
որոնց արժեքը կազմում է ավելի քան 50 000 լարի։ Ինչպես նաև
ընկերությունը պետք է իրականացնի 2022-2023 թվականներից սկսած
բազմամյա շինարարական աշխատանքների վերահսկման ծառայություններ՝ մինչև
աշխատանքների ավարտը։
Ծառայությունը վերահսկողություն պետք է իրականացնի հետևյալ
ենթակառուցվածքային նախագծերի վրա ՝
- Ճանապարհների կառուցում/վերականգնում;
- Ջրամատակարարման և կոյուղու ցանցերի (համակարգերի) (խմելու ջուր և
հարակից տեխնոլոգիական մաս, ոռոգման, ջրահեռացման, կոյուղու
համակարգեր) կազմակերպում/վերականգնում:
- Կամուրջների կառուցում/վերականգնում/վերակառուցում;
- Շենքերի կառուցում/վերականգնում/վերակառուցում;
- Հրապարակների / այգիների / բակերի կազմակերպում /
վերականգնում;
- Սպորտային դաշտերի (մինի մարզադաշտերի)
կազմակերպում/վերականգնում;
- Արտաքին լուսավորության կազմակերպում;
- Վերանորոգման-վերականգնման-ամրացման աշխատանքներ;
Մառնեուլիի քաղաքապետարանը հունվարի 18-ին մրցույթ է հայտարարել
ենթակառուցվածքային նախագծերի շինարարության վերահսկողության
ծառայությունների գնման համար։ Դրան մասնակցել ցանկացող
ընկերությունները կարող են հայտեր ներկայացնել փետրվարի 13-ից 18-ն
ընկած ժամանակահատվածում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան