Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում հնարավոր է
տեսահսկման տեսախցիկներ տեղադրվեն։
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ Մառնեուլիի մանկապարտեզների ղեկավար Զաուր
Քարամովի խոսքով՝ տեսախցիկներն արդեն ձեռք են բերվել և ծնողների
ցանկության դեպքում կտեղադրվեն սենյակներում։
«Մոտ 15 տեսախցիկ ենք գնել, եթե ծնողը մեզ դիմի դիմումով, դա
կտեղադրվի սենյակներում։ Երբ մանկապարտեզում խնդիր լինի, օրինակ՝
դաստիարակի ոչ պատշաճ վարքագիծը երեխայի նկատմամբ, և ծնողը դիմումով
գա իրավիճակը պարզաբանելու, մենք տեսախցիկը կտեղադրենք միայն
աշխատանքային խմբերում»,- մեզ հետ զրույցում ասել է
Քարամովը։
Ինչպես մեզ ասացին մանկապարտեզների միությունում, ապագայում
տեսախցիկները հնարավոր է տեղադրվեն բոլոր մանկապարտեզներում ՝
համաձայնեցնելով Մառնեուլիի քաղաքապետարանի հետ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան