Մառնեուլիի մանկապարտեզներում սկսվել են գրանցումները

Այսօր՝ հունիսի 1-ին, Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցումները սկսվել են և կշարունակվեն մինչև հունիսի 30-ը։

Ըստ «Ռադիո Մառնեուլի»-ին մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Կարամովի տված հարցազրույցի , առավոտից մանկապարտեզները մարդաշատ են, գրանցումներն ընթանում են առանց խախտումների՝ հավելելով ասել է, որ այս տարի Մառնեուլիի մանկապարտեզներ կարող են ընդունվել մոտ 1000 երեխա։

«Երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 22-ին եւ կավարտվի սեպտեմբերի 2-ին, երկրորդ փուլով կգրանցվեն այն երեխաները, ովքեր առաջին անգամ չեն կարողացել գրանցվել։ Այս տարի իրավիճակն ավելի լավ է։ Առաջին մանկապարտեզը բացվում է ու այս տարի այստեղ կարող ենք մոտ 190 երեխա տեղավորել, Սաիմերլոյի մանկապարտեզում մոտ 40 երեխա, երրորդ մանկապարտեզում 100-ից ավելի երեխա կարող ենք տեղավորել։ Հիմա ստույգ թիվ չունենք, երկրորդ փուլից հետո կիմանանք, թե քանի երեխա ենք ընդունել խնամատար հաստատություններում»,- ասել է Քարամովը։

Ընդհանուր առմամբ գործում է 14 մանկապարտեզ, 2022 թվականին 11 մանկապարտեզ է վերսկսել գործընթացը, քանի որ երկուսում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվել, իսկ մեկը՝ վթարային էր։ Զաուր Քարամովի խոսքով, 2022-2023 թվականներին կրթությունը կվերսկսվի Մառնեուլիի թիվ 1 և Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզներում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google