Մառնեուլիում կայացել է Զբաղվածության ֆորում 2022-ը
Հունիսի 16-ին, Մառնեուլիի քոլեջը և Մառնեուլիի հանրային քոլեջը Մառնեուլիում կազմակերպել էին Զբաղվածության ֆորում 2022: Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել է Մառնեուլի քոլեջի փոխտնօրեն Սոֆիո Գոմելաուրին, միջոցառմանը մասնակցել են «Մառնեուլի» և «Բոլնիսի» բիզնես ընկերությունները:


Մեր գործընկերներն են Մառնեուլիի քաղաքապետարանը և Զբաղվածության խթանման պետական գործակալությունը։ Կազմակերպիչները հրավիրել են Քվեմո Քարթլիի տարածաշրջանի առաջատար գործարարներին։ Ներկայացված են հետևյալ ընկերությունները՝ TBC, Gorgia, Pharmadepo, Aversi, Geo Hospitals և այլն։ Ընկերությունները տեղում հարցազրույց են վերցրել բոլոր նրանցից, ովքեր ներկա են եղել ֆորումին։ Մենք երկու քոլեջների կազմակերպիչներն ենք՝ Մառնեուլիի քոլեջը, Մառնեուլիի հանրային քոլեջը, սակայն մասնակիցներն են՝ Մոդուս պետական քոլեջը ՝ Մառնեուլիի մասնաճյուղը և Մառնուլիի բժշկական քոլեջը»,- ասել է Սոֆիո Գոմելաուրին։

«Մենք հրավիրել ենք կազմակերպությունների, որոնց հետ աշխատանքի հեռանկարներ կան, բանկեր, բուժհաստատություններ։ Ուզում ենք բուհերի շրջանավարտներին աշխատանքի հնարավորություն ցույց տալ։ Գործազրկությունը մեծ խնդիր է։ Հաճախ թափուր աշխատատեղեր են լինում, բայց այդ մասին տեղեկություն չեն ունենում։ Այսօրվա հանդիպումը նվիրված էր տեղեկատվություն տրամադրելուն, թե որ կայքերում են թափուր աշխատատեղեր տեղադրվում, ինչպես գրանցվել և այլն։ Ինչ փաստաթղթեր են պահանջվում ներկայացնել: Ինչ ընթացակարգեր են պահանջվում պահպանել, հետագա հարցազրույցի հրավեր և այլն»,- ասել է Մառնեուլիի հանրային քոլեջի տնօրեն Մախիր Բայրամովը։

Միջոցառման նպատակն է հեշտացնել հաղորդակցությունը Մառնեուլիում և Բոլնիսիում, ինչպես նաև գործատուների և աշխատանք փնտրողների միջև:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები