Քիմիայով, կենսաքիմիայով և կենսաբանությամբ հետաքրքրվող
երիտասարդներին, հուլիսին Մառնեուլիի հանրային գրադարանում, ամերիկյան
անկյունը հրավիրում է մասնակցելու նախագծին։
Այս մասին տեղեկություն է տարածվել Հանրային գրադարանի ֆեյսբուքյան
էջից, որտեղ ասվում է, որ դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան
փորձարկումներ կատարել սեփական ձեռքերով։
«
Եթե դուք 15-16 տարեկան եք և հետաքրքրված եք քիմիայով,
կենսաբանությամբ և կենսաբանությամն, ապա այս նախագիծը ձեզ համար է։
Marneuli American Corner-ն առաջարկում է 5-օրյա ինտենսիվ դասընթաց
հուլիսի 4-ից հուլիսի 8-ը։
Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան սեփական ձեռքերով
ռեակցիաներ կատարել, աշխատել ցանցում, լուծել խնդիրներ և սովորել
բարձր մակարդակի քիմիա-կենսաքիմիա»,- ասված է ֆեյսբուքյան
գրառման մեջ։
Երիտասարդները կարող են գրանցվել նշված
հղումով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան