Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ավարտվել է երեխաների
գրանցման առաջին փուլը։
«Ռադիո Մառնեուլի»-ի հաղորդմամբ՝ մանկապարտեզների միությունում
գրանցումը դպրոցական պատրաստության խմբերում և նախադպրոցական
հաստատություններում ավարտվել է հունիսի 30-ին, երկրորդ փուլը
կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 2-ը։
«Առաջին փուլում նախադպրոցական ուսումնական հաստատություններում
հաշվառված է ընդհանուր առմամբ 872 երեխա, իսկ դպրոցական պատրաստության
խմբերում՝ 192 երեխա։ Ամեն տարի մոտ 1000 երեխա
ենք ընդունում
մանկապարտեզներում, մոտ 500 երեխա՝ դպրոցական նախապատրաստական
խմբերում»,- ասել են մանկապարտեզների ասոցիացիայում։
Համայնքապետարանում ընդհանուր առմամբ գործում է 14 մանկապարտեզ, 2022
թվականին 11 մանկապարտեզ է վերսկսել ուսումնական գործընթացը, քանի որ
երկուսում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ մեկը գտնվում է
վթարային վիճակում։ «Ռադիո Մառնեուլի»-ին տված հարցազրույցում ասել
են, որ 2022-2023 ուս․տարում կրթությունը կվերականգնվի նաև Մառնեուլիի
1 և Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզներում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան