Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդ է բուժվում
Վերջին տասն օրվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում աճել են կորոնավիրուսի դեպքերը։ Այս մասին «Ռադիո Մառնեուլիին» հայտնել են Մառնեուլիի Հանրային առողջության կենտրոնում, նրանց պարզաբանմամբ՝ օրվա ընթացքում երկու-երեք դրական դեպք է արձանագրվում։

«Դեպքերի զգալի աճ կա, որն արտացոլվել է նաև վիճակագրության մեջ։ Մառնեուլիում ունենք դրական դեպքերի վիճակագրություն, հուլիսի 7-ից առ այսօր 13 դեպք է հայտնաբերվել»,- ասել են առողջապահական կենտրոնում։

Կորոնավիրուսի դրական դեպքերի աճն արտացոլվել է նաև Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում։ Ինչպես մեզ հայտնել է բուժհաստատության մենեջեր Մանանա Կապանաձեն, կլինիկան գործում է հիբրիդային եղանակով, և այս փուլում բուժման կուրս է անցնում 20 վարակված հիվանդ։

«Այսօրվա դրությամբ բաժանմունքում բուժվում է 18 հիվանդ, երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս հիվանդները միայն տեղացիներ չեն, մենք ունենք նաև հարևան քաղաքապետարաններից»,- ասել է «Ավերս»-ի մենեջերը։

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5154 դրական դեպք, երեքը մահացել են, 2238 մարդ ապաքինվել է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google