Գրագիտության միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 8-ին
Մառնեուլիի հանրային գրադարանում գրադարանավարը պատանի ընթերցողների
համար կկարդա պատմություններ, ապա կանցկացվի քննարկում։
Այս մասին տեղեկությունը տարածված է Մառնեուլիի հանրային գրադարանի
ֆեյսբուքյան էջում։
«Գրադարանավարը մեր փոքրիկ ընթերցողների համար կկարդա մանկական
պատմություններ, կլինի քննարկում, կքննարկենք մեր կարդացածն ու լսածը։
Միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողներին սպասում է զվարճալի,
ուսուցողական խաղ։
Տարիքը՝ 8–11 տարեկան։
Մասնակցությունն անվճար է»,- ասված է հաղորդագրության
մեջ։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 15:00-ին, որը կազմակերպում է հանրային
գրադարանը
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան