Մառնեուլիի մանկապարտեզներում այս տարի գրանցվել է 1061 երեխա
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում սեպտեմբերի 2-ին ավարտվեց գրանցման երկրորդ փուլը։ Մանկապարտեզների միությունում «Ռադիո Մառնեուլիին» փոխանցեցին, որ 2022-2023 ուսումնական տարում հաշվառվել է 1061 երեխա, իսկ դպրոցական պատրաստության այլընտրանքային կենտրոններում՝ 403։

«Գրանցումն ավարտված է, և այս թիվը ընդհանուր է։ Թե քանի երեխա կա ռեզերվում, այս մասին տեղեկությունը դեռ հայտնի չէ, և կիմանաք սեպտեմբերի 10-ից հետո։

Գրանցված երեխաների թիվը, ըստ ուսումնական հաստատությունների, հետևյալն է ՝

Մառնեուլիի N1 մանկապարտեզ - 145

Մառնեուլիի N3 մանկապարտեզ - 243

Մառնեուլիի N4 մանկապարտեզ - 139

Սաիմերլո գյուղի մանապարտեզ - 90

Սադախլո գյուղի մանկապատեզ- 87

Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզ - 58

Շահումյան նոր բնակավայրի - 8

Շահումյան գյուղի - 26

Ալգեթ գյուղի - 120

Թամարիսի - 22

Կապանախչիի - 71

Խիխանիի - 11

Առաջին փուլում Մառնեուլիի մանկապարտեզներում հաշվառվել է 872 երեխա, իսկ դպրոցական պատրաստության խմբերում՝ 192։

Քաղաքապետարանում գործում է ընդհանուր առմամբ 14 մանկապարտեզ, որոնցից 2022-2023 ուսումնական տարում ուսումնական գործընթացը կվերսկսի միայն 11-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google