Մառնեուլիի ամերիկյան անկյունը հրավիրում է 16-ից 25 տարեկան
երիտասարդներին մասնակցելու «Համայնքի դեսպաններ» դրամաշնորհային
ծրագրին։
Ծրագրի նպատակն է գտնել երիտասարդ ակտիվ քաղաքացիների, ովքեր կստեղծեն
նախաձեռնող խմբեր, կուսումնասիրեն համայնքի/քաղաքի հասարակական կամ
սոցիալական կարիքները և կմշակեն փոքր ծրագրեր/ծառայություններ, որոնք
կնպաստեն տեղական համայնքի զարգացմանը:
Մառնեուլիի ամերիկյան անկյունի տեղեկություններով՝ գրանցված
երիտասարդները կանցնեն վերապատրաստում նախագծեր գրելու և
հետազոտության մեթոդաբանության ոլորտում, ինչը կօգնի նրանց
ուսումնասիրել և բացահայտել կարիքները/խնդիրները։
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց գրանցման ձևը ուղարկել
ոչ ուշ, քան ապրիլի 10-ը։
https://docs.google.com/…/1FAIpQLSevxaBbvaczCKMg0…/viewform…
Լավագույն նախագիծը կֆինանսավորվի և կիրականացվի Ամերիկյան անկյան հետ
միասին։
Ծրագրի ֆինանսական աջակիցն է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան