2023 թվականի տնօրենի քննություն հանձնել է Մառնեուլիի երեք տնօրենի պաշտոնակատար
Մառնեուլիի քաղաքապետարանի 74 հանրակրթական դպրոցներից 3-ը տնօրենի
քննությունն անցել են։
Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այժմ ունի 10 դիմորդ, ովքեր հանձնել
են քննությունը և դեռևս գործող պաշտոնակատարի կարգավիճակ ունեն։ Յոթը,
ովքեր հանձնել են քննությունը դեռ մի քանի տարի առաջ և
արժանացել ցմահ վկայականի, և երեքը, ովքեր հաջողությամբ անցել են
քննության առաջին փուլը վերջերս։ Տեղական ռեսուրսային կենտրոնի
ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովը «Ռադիո Մառնեուլ»-ին
ասել է, որ նրանք բոլոր տասը պետք է անցնեն հարցազրույցի փուլ՝
տնօրենի կարգավիճակ ստանալու համար։ Առաջադրված թեկնածուներին ընտրում
է դպրոցի հոգաբարձուների խորհուրդը։
Մառնեուլիի 64 դպրոցները, որոնք մնացել են առանց տնօրենների,
կղեկավարեն տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, քանի դեռ նրանց
կփոխարինեն մեկ այլ՝ ատեստավորված անձնակազմ։
Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ
հունվարի 22-ին անցկացվել է հանրակրթական դպրոցի տնօրեն դառնալ
ցանկացողների ատեստավորման գործընթացի առաջին փուլը։
Թեստավորմանը գրանցվել է տնօրենության 3205 դիմորդ, սակայն տեղում է
եղել ընդամենը 1839 դիմորդ։ Հայտնի չէ, թե քանի թեկնածու է քննություն
հանձնել Մառնեուլիից, սակայն ընդհանուր անցածների թիվը ցույց է տալիս,
որ մրցակցությունը մեծ չի եղել։
Նշենք, որ «Ռադիո Մառնեուլի»-ին նույն թեմայով նյութը
պատրաստել էր հունվարի 26-ին։ Նա պատահական ընտրության սկզբունքով
հրավիրել է Մառնեուլիի դպրոցների մինչև տասնհինգ գործող տնօրենների։
Կարելի է ասել, որ նրանցից շատերը մեզ ասացին, որ չեն հանձնել
քննությունը։ Որպես պատճառ նշվում էին առողջական խնդիրները, իսկ ոմանք
խոսում էին քննության դժվարության մասին։
Տնօրեն դառնալ ցանկացողների հարցազրույցների փուլը մեկնարկել է մարտի
20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան