Ռադիո «Մառնեուլի» լրագրող Թիկո Դավաձեն «Գենդերն ուշադրության կենտրոնում» մրցույթի հաղթող է
Ռադիո «Մառնեուլի» լրագրող Թիկո Դավաձեն «Գենդերն ուշադրության կենտրոնում» մեդիա մրցույթի հաղթող է։

Այսօր՝ ապրիլի 27-ին, «Շահումյան համայնքային կրթական կենտրոնում» տեղի ունեցավ «Գենդերային ֆոկուս» մեդիա մրցույթի մրցանակաբաշխությունը։ «Մառնեուլի» ռադիոյի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նաթիա Օկրոպիրիձեն ասաց, որ մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը գենդերային հավասարության մասին։

«Շահումյանի համայնքային  կրթական կենտրոնում ընթանում է «Վրացական համայնքները հանուն երկրի կայուն զարգացման» նախագիծը, և այս նախագծի շրջանակներում անցկացվել է մեդիա մրցույթ, որտեղ բացահայտվել է հաղթողը, կազմակերպել ենք նաև ցուցահանդես-վաճառք։ Ցուցադրվել է նաև տեղի նկարչի աշխատանքների ցուցահանդեսը, իսկ Քվեմո Քարթլիում հանրային պաշտպանի ներկայացուցիչը խոսել է գենդերային խնդիրների մասին»,- ասաց Նաթիա Օկրոպիրիձեն։

«Շահումյանի համայնքային կրթական կենտրոնի» տնօրենի խոսքով, «Վրաստանի համայնքները հանուն երկրի կայուն զարգացման» նախագիծն իրականացվում է Վրաստանի 14 մունիցիպալիտետներում։ Պարզվել են 14 մունիցիպալիտետներից 4 հաղթողներ, որոնց թվում է «Ռադիո Մառնեուլի»  լրագրող Թիկո Դավաձեն։

Ներկայացնում ենք մրցույթում հաղթած Թիկո Դավաձեի պատրաստած պատմությունը ՝ 



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google