Մառնեուլիի քաղաքապետը հրաժարվել է հրապարակել QvemoQartli.ge-ի ներքին աուդիտի հաշվետվությունները
Մառնեուլիի քաղաքապետը հրաժարվել է հրապարակել QvemoQartli.ge-ի ներքին աուդիտի հաշվետվությունները։ Նշված լրատվամիջոցը հրապարակում է տեղեկությունը և գրում, որ այս տարվա փետրվարից մինչ այժմ QvemoQartli.ge-ն անհաջող փորձում է Մառնեուլիի քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալ ներքին աուդիտի գործունեության վերաբերյալ։ Կազմակերպությունը պահանջում է հրապարակային տեղեկատվություն տրամադրել Մառնեուլիի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության կողմից 2022թ պատրաստված  եզրակացությունների և զեկույցների  վերաբերյալ։

Նամակներն անպատասխան թողնելուց հետո «Քվեմո Քարթլի մեդիան - QvemoQartli.ge»-ն վարչական բողոք է ներկայացրել Մառնեուլիի քաղաքապետարան։ Բողոքից հետո միայն կազմակերպությունը պատասխան է ստացել Մառնեուլիի քաղաքապետարանից։
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի կողմից ստորագրված պատասխան գրության մեջ կարդում ենք, որ քաղաքապետարանը լիազորված է չհրապարակել ներքին աուդիտի հաշվետվությունները։



«Քվեմո Քարթլի Մեդիա»-ն կարծում է, որ հանրությունը լիիրավ իրավունք ունի տեղեկատվություն ստանալ քաղաքացիների վճարած հարկերի միջոցով իրականացվող ցանկացած գործընթացի մասին, որը պետական ​​գաղտնիք չէ։ Ըստ այդմ, կազմակերպությունը հայց է նախապատրաստում դատարան ներկայացնելու ընդդեմ Մառնեուլիի քաղաքապետարանի։

QvemoQartli.ge-ին տրամադրվում է իրավական աջակցություն «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Քվեմո Քարթլիի գրասենյակի կողմից: Կազմակերպությունն արդեն դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուսթավիի քաղաքապետարանի՝ ներքին աուդիտի հաշվետվությունները հրապարակելու մերժման պատճառով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google