Մառնեուլիում այս տարի դպրոցը կավարտի 1318 տասներկուերորդ դասարանցի

Մառնեուլիի քաղաքապետարանում այս տարի տասներկուերորդ դասարանը կավարտի 1318 աշակերտ։

Տեղական ռեսուրսային կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը «Ռադիո Մառնեուլ»-ին ասել է, որ դպրոցներում «վերջին զանգը» կհնչի մայիսի 19-ին։

«Մառնեուլիի քաղաքի կրթական ռեսուրսային կենտրոնի գործառնական տարածքում գործող 74 հանրակրթական դպրոցներից 56-ը միջնակարգի են, ուստի 2022-2023 ուսումնական տարում 12-րդ դասարանը կավարտի 1318 աշակերտ»։ – ասել է Գախրամանովը։

Տասներկուերորդ դասարանցիներից հետո առաջին դասարանցիները կհեռացվեն դպրոցից։ Նրանց համար արձակուրդները կսկսվեն մայիսի 27-ից։

Դպրոցի մնացած աշակերտների համար ամառային արձակուրդները կմեկնարկեն հունիսի 15-ից։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები