Փոքր և միջին բիզնեսի խթանման համար հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ

Մայիսի 17-ին  Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ, որը հայտարարվում է տեղական փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով։




Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է «HEKS-EPER GEORGIA» միջազգային կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և ամբողջական մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։

«Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում ծրագրի ղեկավար Գիորգի Թվալիաշվիլին ասում է, որ հաղթողներին հնարավորություն կտրվի օգտվելու տեղեկատվությունից և փորձագիտական ​​խորհրդատվությունից՝ կապված DCFTA-ի (Եվրոպայի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի) տեղական և արտահանման շուկայի հնարավորությունների վերաբերյալ: Ցանկության դեպքում կարղ են անցնել  խորհրդակցություն եվրոպական շուկայի արտահանման ուղղության հնարավորությունների վերաբերյալ:

 




«Մրցույթն անցկացվում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավեթիի 6 մունիցիպալիտետներում, և ըստ այդմ, այդ քաղաքապետարանների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են ֆինանսավորում ստանալ տարբեր ուղղություններով։ Այն հիմնականում վերաբերում է կին ձեռներեցների և երիտասարդ ձեռներեցների խթանմանը։ Երկրորդ ուղղությունը ինտեգրված բիզնեսների արտադրությունն է, որի շրջանակներում վրացական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համատեղ գործունեություն են ծավալում կամ զբաղված են բիզնեսով, իսկ երրորդ ուղղությունը՝ վրացական արտադրանքի արտահանումը եվրոպական շուկա կամ համապատասխանեցնելը եվրոպականին»,- ասել է Գիորգի Թվալիաշվիլին։

Հանդիպման մասնակից, տեղացի Խաթունա Բոլկվաձեն ասում է, որ տարիներ շարունակ զբաղվել է այգեգործությամբ և նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։

«Իմ ոլորտը գյուղատնտեսությունն է, և ես այն շատ եմ սիրում։ Այս հանդիպումն ինձ համար խթանիչ է։ Մինչ այժմ բազմաթիվ դրամաշնորհներ եմ շահել և այժմ ավելի մեծ ցանկություն ունեմ զարգացնելու իմ աշխատանքը։ Կարծում եմ, որ այս նախագծին նույնպես կմասնակցեմ։ Ես չեմ կարող իմ արտադրանքը տանել եվրոպական շուկա, չունեմ փաթեթավորման սարքավորում, գուցե այս ուղղությամբ նախագիծ գրեմ»,- ասում է Խաթունա Բոլկվաձեն։


Մրցույթի շրջանակներում կհատկացվի 50 դրամաշնորհ՝ նպատակային համայնքներում փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով։ Դրամաշնորհների ծավալը որոշվում է 2000-ից 60000 եվրո։

Դրամաշնորհները նախատեսված են թիրախ համայնքների փոքր և միջին բիզնեսի համար, որոնք հետաքրքրված են հետևյալներից որևէ մեկով ՝ 

  • Կանանց ներգրավումը բիզնեսում և նրանց հզորացում (նախագիծը շահագրգռված է կին ձեռներեցների կարողությունների զարգացմամբ և նաև երիտասարդ ձեռներեցների խթանմամբ);
  • ինտեգրված բիզնես միջավայրի ստեղծում/բարելավում (նկատի ունի գործարար գործունեության մեջ ներգրավված անձանց էթնիկ բազմազանություն, էթնիկ խմբերի միջև տնտեսական կապերի բարելավում);
  • Բիզնեսի կողմից արտադրված ապրանքների/ծառայությունների համապատասխանեցում ԵՄ շուկայի պահանջներին/մուտք դեպի ԵՄ շուկա
  • Բիզնես գաղափարի հայտը պետք է բացատրի, թե ինչպես է բիզնես գործունեությունը նպաստելու թվարկված չափանիշներից առնվազն մեկին:

Մրցույթի շրջանակներում Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավաեթիի 6 մունիցիպալիտետներում (Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի, Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա) կաջակցվի 50 բիզնես գործունեության։

Ֆինանսավորումը կբաշխվի հետևյալ կերպ.
  • 15 դրամաշնորհ՝ մինչև 2000 եվրո
  • 16 դրամաշնորհ՝ 2000 եվրոյից մինչև 5000 եվրո
  • 16 դրամաշնորհ՝ 5000 եվրոյից մինչև 10000 եվրո
  • 3 դրամաշնորհ՝ 10,000 եվրոյից մինչև 60,000 եվրո (նշված ֆինանսավորումը ստանալու դեպքում դիմորդը պետք է ապահովի, որ բիզնեսի կողմից արտադրված ապրանքները/ծառայությունները համապատասխանում են ԵՄ շուկայի պահանջներին):
Մանրամասն նկարագրությունը և բիզնես գաղափարի հայտի ձևը կարելի է ներբեռնել հղումից։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google