Մառնեուլիում միլիոն լարիով կառուցված այգին կանաչապատելու համար քաղաքապետարանը նախատեսում է 644 887 լարի ծախսել
Մառնեուլիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը   ավարտվել է 2020 թվականին «Ինտերտեքնոլոգ» ՍՊԸ-ի վերականգնման նախագիծն ավարտվել է երկու փուլով՝ 1 092 328 լարիով։

Այգին պաշտոնապես բացվել է 2020 թվականի փետրվարի 28-ին։ Բացման հյուրերն էին այն ժամանակվա մեծամասնական պատգամավորները, Սակրեբուլոյի նախագահը, քաղաքապետը, Քվեմո Քարթլիի պետական ​​ներկայացուցիչը և այլն։ Բացումից հետո ամիսների ընթացքում վնասվել է այգու գույքագրումը: Վնասվել են սղարանները, ճոճանակներ, աթոռներ, աղբամաններ, վնասվել է «Ես սիրում եմ Մառնեուլին» պաստառը։

Այս տարի Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը որոշել է ձեռք բերել հրապարակի կանաչապատման աշխատանքները։ Քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատման աշխատանքներ գնել 644 887 լարիով։



Մրցութային հայտի համաձայն՝ հրապարակի տարածքում կիրականացվի եզրաքարերի կազմակերպում, բետոնե դեկորատիվ սալիկներով ճանապարհի ձևավորում, ամֆիթատրոնի վերականգնում, հրապարակի մուտքի տախտակի վերանորոգում, կիրականացվեն շատրվանի կազմակերպում, ոռոգման համակարգի կազմակերպում, ցուցանակների տեղադրում, լույսերի և լարերի տեղադրում, կանաչապատման աշխատանքներ։ Կանաչապատման աշխատանքների համաձայն՝ այգում կտնկվեն ձիթենու, յասամանի և  այլ ծառեր, ինչպես նաև մշտադալար թփուտներ։ Հրապարակի տարածքում կտեղադրվի նաև սիզամարգերի նոր ծածկ։ Նշենք, որ հրապարակի տարածքում սիզամարգերի ծածկը փռվել էր առաջին իսկ վերանորոգման ժամանակ, սակայն արևոտ եղանակի և ջրի բացակայության պատճառով սիզամարգերի ծածկը չորացել էր։

Մայիսի 19-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել  գլխավոր այգու-հուշարձանի հարակից տարածքի հրապարակի կանաչապատման աշխատանքների գնման համար։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել հունիսի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google