Մառնեուլիի «Մոդուս» քոլեջում մասնագիտական ​​ծրագրերի գրանցումը սկսվել է
Մառնեուլիում գործող «Մոդուս» պետական ​​քոլեջը սկսել է գրանցումը մասնագիտական ​​ծրագրերի համար։
Գրանցումը բաց է մայիսի 22-ից։ Գրանցման գործընթացն իրականացվում է առցանց։ Նրանք, ովքեր դժվարանում են գրանցվել, կարող են դիմել քոլեջ։ (Հասցե՝ քաղաք Մառնեուլի, Իաղլուջի փողոց)

Գրանցման  համար ձեզ հետ պետք է բերեք ձեր նույնականացման քարտը/ծննդյան վկայականը:

Պահանջվում է նաև էլ.հասցե

Առցանց գրանցումը կարող եք անցնել նշված հղումով՝ vet.emis.ge

Առցանց գրանցման ուղեցույց՝ //bit.ly/3y46wxm

Նշենք, որ Քոլեջ Մոդուսում գրանցումը կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Ներկայացնում ենք հետևյալ ծրագրերը ՝ 
  • Պտղաբուծություն - (ինտեգրված ծրագիր) կրթության տեւողությունը 3 տարի է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝ 9-րդ դասարանի ատեստատ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցություն,  կրթության տեւողությունը 12 ամիս է, ծրագրում ընդգրկվելու առաջնային պայման՝ 9-րդ դասարանի ատեստատ
  • Էլեկտրատեխնիկա - ուսուցման տեւողությունը 12 ամիս է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝ 9-րդ դասարանի ատեստատ
  • Հաշվապահական հաշվառում - ուսուցման տեւողությունը 21 ամիս է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը 12-րդ դասարանն ատեստատ
  • Դայակ (մանկապարտեզի դաստիարակ) – կրթության տեւողությունը 24 ամիս, ծրագրում ընդունվելու առաջնային պայման՝ 12-րդ դասարանի ատեստատ
  • Այգեգործություն - ուսուցման տեւողությունը 12 ամիս է, ծրագրում ընդունվելու առաջնային պայմանը՝ 9-րդ դասարանի ատեստատ
  • Կար ՝  (դերձակուհի)՝ ուսուցման տեւողությունը 12 ամիս, ծրագրում ընդունվելու առաջնային պայման՝ 9-րդ դասարանի ատեստատ։

"Ռադիո  Մառնեուլի
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google