"Ռադիո Մառնեուլի" է այցելել IREX-ի նախագահը
"Ռադիո Մառնեուլին" այսօր պատվավոր հյուր ուներ՝ Irex միջազգային հիմնադրամի նախագահ դոկտոր Քրիստեն Լորդը, ով  USAID-ի մեդիա ծրագրի ղեկավարությամբ տարածաշրջանային շրջայցի շրջանակներում  այցելեց Մառնեուլի համայնքային ռադիո։ Նա ծանոթացավ ռադիոյի և թիմի անդամների աշխատանքին, խոսեց նրանց հետագա ծրագրերի ու մեդիա մարտահրավերների մասին։

«Շատ կարևոր է, որ վրացիները հասանելի լինեն լավ, որակյալ, անկախ տեղեկատվությանը՝ հասկանալու համար, թե ինչպես է կառավարությունը ծառայում ժողովրդին, ինչպես նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ որպես քաղաքացիներ և ինչպես կարող են միասին աշխատել խնդիրները լուծելու համար: Մեր վրացական թիմը կարծում էր, որ մեր  այստեղ  գալը  կարևոր է, որովհետև վրաց ժողովուրդը միաձույլ չէ, Վրաստանում մեծ բազմազանություն կա, կարևոր է, որ բոլորը զգան, որ իրենք քաղաքացի են, որ ունեն ձայնի իրավունք և գիտեն, թե ինչ է կատարվում իրենց անունով կառավարությունում։ », - ասաց Քրիստեն Լորդը:


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google