Սակրեբուլոյի շենքի նոր մրցույթի գումարն ավելացվել է 30 հազար լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի շենքի կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար նոր մրցույթ է հայտարարվել։



ՏԻՄ-ն ավելացրել է գումարը 30 000 լարիով, իսկ նախահաշվային արժեքը կազմում է 72 000 լարի։ Քաղաքային խորհրդի շենքի առաջին մրցույթը հայտարարվել էր 42 000 լարիով, սակայն այն չկայացավ։ Նոր մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հունիսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 95 օրացուցային օրվա ընթացքում։

Սակրեբուլոյի նոր շենքի կառուցման պատճառ է դարձել օրենսդիր մարմնում աշխատողների մեծ թիվը։ Այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է կազմել միայն ավագանու շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024 թվականի բյուջեից։

Տարածքը, որտեղ պետք է կառուցվի ավագանու նոր շենքը, գտնվում է Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։

Նույն  թեմայով  ՝  Սակրեբուլոյի նոր շենքի նախագծային մրցույթը չի կայացել

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები