Մառնեուլիում անջատվել է լուսացույցը՝ տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Մառնեուլի քաղաքի միակ լուսացուցը  մի քանի օր է անջատված է։

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ լուսացույցները հատուկ անջատվել են՝ քաղաքում խցանումների պատճառները դիտարկելու համար։

«Ռուսթավելի փողոցի վերականգնման պլանավորումը շարունակվում է, և այժմ մենք դիտարկում ենք այն։ Քանի որ երբեմն խցանումներ են լինում, հետագայում հնարավոր է ինչ-որ բաներ փոխել,  10 օր կդիտարկենք,  դրա համար էլ լուսացույցը
ժամանակավոր անջատված է
։ - ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավար Ագիլ Ամիրջանովը։

Ամիրջանովի խոսքով՝ քաղաքապետարանն աշխատում է Մառնեուլիի Ռուսթավելի փողոցի վերականգնման նախագծի վրա, ինչի պատճառով էլ վերահսկվում է մեքենաների տեղաշարժը՝ պարզելու, թե ինչն է առաջացնում քաղաքում խցանումներ։ Այս փուլում հայտնի չէ, թե կոնկրետ երբ կսկսվի Մառնեուլիի Ռուսթավելի փողոցի վերականգնումը։

Մառնեուլի քաղաքում լուսացույցը տեղադրված է միայն մեկ տեղում՝ շուկայի և թիվ 5 դպրոցի մոտ։ Լուսացույցը մի քանի օր է, ինչ անջատված է, և սպասվում է, որ այն կմիացվի երկուշաբթի՝ հունիսի 5-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ოქტომბერი 2024 »»
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 123