Մառնեուլիի շուկայում հունիսի 5-ի գներով ելակի 1 կիլոգրամի միջին
արժեքը սկսվում է 5 լարիից և տատանվում մինչև 13 լարիի։
Առևտրականներն այսօր դժգոհում են հաճախորդների պակասից և ասում, որ
մյուս տարիների համեմատ քիչ գնորդներ ունեն։ Ստեղծված իրավիճակը
բացատրում են ընդհանուր տնտեսական ճգնաժամով և ասում, որ իրենք էլ
ստիպված են թանկացած ապրանք գնել։ Առաջարկում ենք Մարենուլի
գյուղմթերքի
շուկայում առկա ապրանքների գները հունիսի 5-ի դրությամբ։
(Տրված է մեկ կիլոգրամի արժեքը)
- Ելակ 5-13
- Լոլիկ - 2 լարի
- Վարդագույն լոլիկ - 3 լարի
- Ծիրան - 7 լարի
- Վարունգ - 2 լարի
- Սմբուկ - 3 լարի
- Կանաչ լոբի - 4 լարի
- Կանաչ բուլղարական - 2,50
- Նոր կարտոֆիլ - 1,50
- Գազար - 2 լարի
- Սոխ - 2 լարի
- Սխտոր - 6 լարի
- Դեղձ - 3 լարի
- Ձմերուկ - 2 լարի
- Բալ - 7-8 լարի
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան