Մառնեուլիում սկսվել են մորեխների դեմ թունավորման աշխատանքները

Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան և Դիդի Մուղանլո գյուղերում սկսվել են մորեխի դեմ թունավորման աշխատանքները։



Սննդի ազգային գործակալությունը նշված գյուղերում մասնագիտացված տեխնիկայի և համապատասխան պատրաստուկների միջոցով կմշակի 60 հեկտար տարածք։ Մառնեուլիի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինքնակառավարման ներկայացուցիչները տեղի բնակչությանը նախազգուշացնելու էին նախատեսված միջոցառումների մասին։

«Բույսերի պաշտպանության մասնագետները կոչ են անում բնակչությանը պահպանել անվտանգության նորմերը, բուժման ընթացքում կենդանիներին հեռու պահել թունավորված տարածքից և պահպանել սպասման ժամանակահատվածը։ Մինչ բուժումը սկսելը, ինքնակառավարման ներկայացուցիչները տեղի բնակչությանը կզգուշացնեն նախատեսված միջոցառումների մասին։ Մորեխները լուրջ սպառնալիք են գյուղատնտեսության համար։ Արեւելյան Վրաստանում տարածված է վտանգավոր վնասատու՝ իտալական մորեխը, որը վնասում է գյուղատնտեսական մշակաբույսերը, ոչնչացնում կանաչ ծածկույթն ու տնկիները»,- պարզաբանում են քաղաքապետարանից։

Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին  հայտնել են Պարենի ազգային գործակալությունից, թունավորման աշխատանքների շարունակությունը կախված կլինի մոնիտորինգից։


Լուսանկարը՝ Ռադիո Մառնեուլիի արխիվից

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები