Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան և Դիդի Մուղանլո գյուղերում
սկսվել են մորեխի դեմ թունավորման աշխատանքները։
Սննդի ազգային գործակալությունը նշված գյուղերում մասնագիտացված
տեխնիկայի և համապատասխան պատրաստուկների միջոցով կմշակի 60 հեկտար
տարածք։ Մառնեուլիի քաղաքապետարանի կայքում հրապարակված
տեղեկատվության համաձայն՝ ինքնակառավարման ներկայացուցիչները տեղի
բնակչությանը նախազգուշացնելու էին նախատեսված միջոցառումների
մասին։
«
Բույսերի պաշտպանության մասնագետները կոչ են անում
բնակչությանը պահպանել անվտանգության նորմերը, բուժման ընթացքում
կենդանիներին հեռու պահել թունավորված տարածքից և պահպանել սպասման
ժամանակահատվածը։ Մինչ բուժումը սկսելը, ինքնակառավարման
ներկայացուցիչները տեղի բնակչությանը կզգուշացնեն նախատեսված
միջոցառումների մասին։ Մորեխները լուրջ սպառնալիք են
գյուղատնտեսության համար։ Արեւելյան Վրաստանում տարածված է վտանգավոր
վնասատու՝ իտալական մորեխը, որը վնասում է գյուղատնտեսական
մշակաբույսերը, ոչնչացնում կանաչ ծածկույթն ու տնկիները»,-
պարզաբանում են քաղաքապետարանից։
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են Պարենի ազգային
գործակալությունից, թունավորման աշխատանքների շարունակությունը կախված
կլինի մոնիտորինգից։
Լուսանկարը՝ Ռադիո Մառնեուլիի արխիվից
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ ՝ Մարգարիտա Միսկարյան