Մառնեուլիում սկսվել է Մաղալաշվիլիի կամրջի վերականգնումը
Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում մեկնարկել են Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Վերականգնման աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը չի սահմանափակվի։ Կամուրջի վերականգնման աշխատանքները կիրականացվեն փուլերով, և աշխատանքների ընթացքում հնարավոր կլինի օգտագործել կամուրջը։

Մրցույթում հաղթող ճանաչված «Իրլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով վերականգնում է Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամուրջը։

Կամուրջի վերականգնման գումարի 95%-ը ֆինանսավորվում է կենտրոնական բյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։ Կամուրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։

«Գոյություն ունեցող լուսասյուների և ճաղերի ապամոնտաժում,  մայթերի վրա խճանկարային սալիկների ապամոնտաժում, մայթերի առկա վնասված բլոկների ապամոնտաժում,  պողպատե ճաղերի կառուցումը անհատական ​​է և բաղկացած է քառակուսի պողպատե խողովակներից, որոնք եռակցվում են բետոնապատ պողպատե ներդիրներին մայթի բլոկների վրա տեղադրված հատուկ պոմպերում: Նախագծով  նախատեսում է նաև պողպատե ճաղերի ներկում: Նախատեսված է կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքի դասավորություն, մասնավորապես՝ ճանապարհի լայնացումը մինչև 4,50 մետր, որին մի կողմից կհետևի հետիոտնային մայթ, բացի վերը նշվածից, նախագծով նախատեսվում է երկաթուղային անցումում հետիոտնի համար նախատեսված հատուկ սալիկների դասավորություն»,- գրված է մրցութային փաստաթղթերում։


Նախագծային առաջարկի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები