Մանկապարտեզներում գրանցման առաջին փուլը կավարտվի հունիսի
30-ին։
Այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ասել է
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը։
«
Մանկապարտեզներում գրանցման երկրորդ փուլը կտեւի օգոստոսի
21-ից սեպտեմբերի 1-ը։ Դրանից հետո մանկապարտեզներում երեխաների թիվը
կրճատելով՝ աստիճանաբար կգրանցենք ռեզերվում մնացած երեխաներիբ։
Քաղաքային մանկապարտեզներում գրանցումը ներկայումս կատարվում է
կենտրոնում։ Բայց գյուղերում գրանցումը կատարվում է
մանկապարտեզներում»։
Ահա մանկապարտեզներում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի
ցանկը ՝
- Երեխայի ծննդյան վկայականի նոտարական վավերացված
պատճենը
- Առողջության մասին ծանուցում
- 4 լուսանկար (3/4)
- Ծնողի նույնականացման քարտի պատճենը
- Գրանցման թերթիկ
բացի սրանից ՝
- Սոցիալապես անապահով անձի կամ բռնի տեղահանվածի
դեպքում ներկայացնել փաստաթուղթ
- Միաժամանակ պահանջվում է հաշմանդամի կարգավիճակը հաստատող
փաստաթուղթ, առկայության դեպքում
Նշենք, որ մանկապարտեզներում գրանցումը սկսվել է հունիսի 1-ից։
Գրանցման գործընթացը շարունակվում է աշխատանքային օրերին ժամը
9:00-17:00-ն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան