Հունիսի 6-ին Մառնեուլիում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով ջրի
տակ են անցել բնակելի տան բակերն ու նկուղները։
Վնասի մասին տեղեկությունը տրամադրում է տեղական ինքնակառավարումը։
Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է քաղաքային խորհրդի նախագահ
Ամիրան Գիորգաձեն, ջրհեղեղի հետ կապված մի քանի հաղորդումներ են եղել,
և արձագանքը անպայման կլինի։ Նրա խոսքով՝ դեպքից տեղյակ է Մառնեուլիի
քաղաքապետ Քենան Օմարովը։
«
Անձամբ Ծերեթելի գյուղից հաղորդագրություն եմ ստացել, որ
ջրանցքի ջուրը բարձրացել է, զանգել ենք ռեկուլտիվացիայի բաժին, ջրի
մակարդակն իջեցրել ենք, քիչ առաջ խոսեցի Մառնեուլիի քաղաքապետի հետ,
ասաց, որ լուրջ վնաս չկա։ Սարքավորումը կանչվել է ջուրը մղելու համար,
քաղաքապետն ինքը վերահսկում է (իրավիճակը), որտեղից զանգեր են եկել,
բոլորին կօգնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ամիրան
Գիորգաձեն։
Մառնեուլիում հորդառատ անձրեւ է սկսվել ժամը 19։00-ի սահմաններում։
Ավերվել են մի քանի գյուղեր, այդ թվում Ծերեթելին և Մառնեուլի
քաղաքը։
Քանի՞ ահազանգ է ստացվել Մառնեուլիից արտակարգ իրավիճակնորի
համակարգման և արտակարգ օգնության կենտրոն, մանրամասները պարզում ենք
նույն ծառայությունում։ Տեղեկատվությունը ստանալուն պես նյութը
կթարմացվի:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան