Այն երեխաները, ովքեր տարիքի
պատճառով չեն կարողացել դպրոց հաճախել, կկարողանան գրանցվել
նախադպրոցական նախապատրաստական խմբերում։
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի մանկապարտեզների
միության ղեկավար Զաուր Քարամովն ասում է, որ Մառնեուլիի
քաղաքապետարանում նախադպրոցական նախապատրաստական խմբերի գրանցումն
արդեն սկսվել է։
«
Կասումլո, Ուլաշլո, Կաչագան, Դամիա-Գիաուրարխ, Աղմամեդլո,
Կիրեչ-Մուղանլո, Քեշալո, Դամիա գյուղերում և Մառնեուլի քաղաքի երկու
դպրոցներում գործում են նախադպրոցական պատրաստության խմբեր։ Քաղաքում
գործում է թիվ 4 հանրակրթական դպրոցում։ Այստեղ գործում է 2 վրացախոս
և 2 ռուսալեզու խումբ։ Ջանդարիի դպրոցում ունենք ադրբեջաներենի 2
խմբակ։ Գրանցումն արդեն սկսվել է, և ծնողները կարող են դիմել։
Եթե երեխան գնա մանկապարտեզ և դառնա 5 տարեկան, այս երեխան
ինքնաբերաբար կուղարկվի պատրաստության խումբ։ Դրա համար ծնողները պետք
է դիմում գրեն մեզ։ Ովքեր մանկապարտեզ չեն գնում, նրանց փաստաթղթերը
կհավաքվեն ու կգրանցվեն»:
Նշենք, որ Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցման առաջին փուլը
մեկնարկել է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև հունիսի 30-ը։ Երկրորդ
փուլը օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ն է։ Գրանցման գործընթացը
շարունակվում է շաբաթվա ամեն օր առավոտյան 9:00-17:00:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան