Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը մրցույթ է հայտարարել
Մառնեուլիում երեք մանկապարտեզների կառուցման համար։
Մառնեուլի քաղաքում, Ծերեթելի և Շուլավերի գյուղում, 10 մլն 416
հազար լարիով կկազմակերպվեն 180 երեխայի համար կրթական
հաստատություններ։ Գումարի 100%-ը ֆինանսավորվում է պետական
բյուջեից։
Ապրիլի 13-ին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հայտարարեց 12,000,000
լարիով շինարարական աշխատանքների կատարման պետական գնումների
մրցույթ՝ հիմնվելով երեք մանկապարտեզի նախագծային և ծախսերի
հաշվառման փաստաթղթերի պատրաստման
վրա: Դրան մասնակցել է մեկ
ընկերություն՝ «Մեգա Գրին Գարդենս համատեղ ձեռնարկություն»-ը, որը
գործակալությանը առաջարկել է աշխատանքները կատարել 10,416,000 լարիով։
Այս փուլում պայմանագիրը կնքվում է նշված հայտատուի հետ։ Մատակարարը
պարտավոր կլինի աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 18
օրացուցային ամսվա ընթացքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մանկապարտեզի շենքը պետք է
նախատեսված լինի 180 երեխայի համար (յոթ խումբ) և պետք է ներառի
(բայց կարող է չսահմանափակվել) հետևյալը
- - խմբասենյակ 25 երեխայի համար [հանդերձարան, խաղ/ճաշասենյակ,
ննջասենյակ, սանհանգույց, մինի խոհանոց (շվեդական սեղան)
- - Տնօրենի սենյակ
- - անձնակազմի սենյակ;
- - սանհանգույց անձնակազմի համար;
- - լոգարան
- - օժանդակ (գյուղատնտեսական) պահեստ;
- - Սրահ (երաժշտական և ֆիզիկական դաստիարակության համար),
գույքագրման պահեստով
- - սննդի կետ
- - բժշկական սենյակ/մեկուսարան
- - արդուկի սենյակ
- - լվացքասենյակ
- - սպիտակեղենի պահեստարան
- - հավաքարարի սենյակ սանհանգույցով և ախտահանող պահարանով
- - սանիտարական հանգույց հաշմանդամություն ունեցող անձանց
համար
- - կենտրոնական մուտքի խորդանոց
- - Դահլիճ;
- - անվտանգության սենյակ;
Նախագծումը սկսելուց առաջ մատակարարը պետք է քաղաքապետարանի հետ ճշտի
տեղեկատվությունը մանկապարտեզի շենքում երեխաների կոնկրետ խմբի համար
ննջասենյակ կազմակերպելու անհրաժեշտության մասին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան