Հոկտեմբերի 7-ից Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում կնշվեն «Գինու
օրեր»։
Միջոցառումը կազմակերպում է կենտրոնական կառավարությունը։ «Գինու
օրերը» կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Մառնեուլիի մայիսի
26 փողոցի հարակից հրապարակում։
14:00-17:00 գինու համտես և ցուցահանդես-վաճառք
- 14:00-17:00 Սննդի տարածք՝ տեղական ձեռներեցների արտադրանքի
ցուցահանդես-վաճառք.
- 14:00-17:00 Ցուցահանդեսային տարածքներ՝ «Վրացական գինու
պատմություն».
- 14:00-17:00 Մանկական ակտիվներ՝ գինու շշերի պիտակների և կավե
սափորների նկարում, փայտի այրման դաս, հուշանվերային ձեռագործ
աշխատանքների պատրաստում.
- 15:00-17:00 Վրացական անկյուն՝ չուրչխելի պատրաստում, հաց թխում,
ֆելամուշի պատրաստում, խաղողի տրորումը մամլիչում.
- 16:00 - 17:30 գինու կոկտեյլ տարածք
- 16:00-17:00 Gigi Pianoman
- 18:00 – 20:00 համերգ՝ «Ֆորտե» անսամբլ, Օթո Նեմսաձեն և
խումբը
Վրաստանում գինու օրերի տոնակատարությունը սկսվել է 2022
թվականից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան