Մառնեուլիի քաղաքապետարանը խմելու ջրի գնման համար 36385 լարիի մրցույթ է հայտարարել

Մառնեուլիի քաղաքապետարանը խմելու ջրի գնման համար 36385 լարիի մրցույթ է հայտարարել։

ՏԻՄ-ը խմելու ջրի հետ մեկանգամյա օգտագործման 13000 բաժակ կգնի։

Համաձայն մրցութային փաստաթղթերի, քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ՝ 

  • 3500 հատ - խմելի  ոչ պակաս, քան 19 լիտր հիդրոկարբոնատ-կալցիումական տիպի չգազավորված ջուր, ոչ պակաս, քան 19 լիտր պոլիկարբոնատ սպասք։
  • 2 250 հատ- խմելու հանքային ջուր, 0,5լ-ից ոչ պակաս հիդրոկարբոնատ-կալցիումական տիպի, չգազավորված պոլիկարբոնատային սպասք։
  • 13000 հատ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ բաժակներ.

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ջրային անոթը պետք է գնորդին տրամադրվի անվճար՝ ժամանակավոր օգտագործման համար՝ մինչև խմելու ջրի յուրաքանչյուր հաջորդ խմբաքանակի առաքումը։ Տրամադրված խմելու ջրի տարաները պետք է համատեղելի լինեն առկա դիսպենսերների հետ: Մատակարարն իր միջոցներով ապահովում է մատակարարվող խմելու ջրի բեռնաթափումը, շենք բերելը և/կամ պահեստավորումը (ինչպես նաև հետ վերցնելը):

Դեկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի գնման մրցույթին մասնակցել ցանկացող մասնակիցները կարող են մասնակցել: Հաղթողը պարտավորվելու է քաղաքապետարանին ջուր մատակարարել պայմանագրի կնքումից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը փուլ առ փուլ՝ պահանջին համապատասխան։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები