Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել երկու հրապարակների կազմակերպման աշխատանքների գնման
համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է հրապարակ կառուցել Մառնեուլի
քաղաքի Ջանդարի բնակավայրում՝ Չինարի և Բեյթարաբչի գյուղերի մոտ։
«
Ներկայումս հանգստի գոտի չկա ո՛չ ծրագրի տարածքում, ո՛չ դրա
շրջակայքում, ինչը խանգարում է բնակչությանը, հատկապես դեռահասներին,
զբաղվել սպորտով և առողջապահական գործունեությամբ։ Բնակչության և
պատվիրատուի պահանջով կազմակերպվում է հրապարակ և
վարժանքի սիմուլյատորներ։
Անվտանգության համար նախագծային հրապարակը պարսպապատված կլինի
պանելային պարիսպով, դասավորված կլինեն սեղմված սալերով ծածկված
անցուղիները, որոնք եզերվում են բետոնե եզրաքարով։ Կտեղադրվեն աթոռներ
և աղբամաններ։
Հրապարակի տարածքում կլինի փակ մարզահրապարակ գամապատասխան
սիմուլյատորներով հագեցաած, նաև մանկական ժամանցի գոտի՝
համապատասխան ատրակցիոններով։
Հրապարակի տարածքում տեղադրվելու են լուսավորող լապտերներ,
որպեսզի հրապարակը հնարավոր լինի օգտագործել նույնիսկ գիշերը։
Հրապարակը էլեկտրաէներգիա կմատակարարվի հրապարակի մոտ գտնվող
էլեկտրակայանից։», - Նշված է
հրապարակների կառուցման նախագծում
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
177069 լարիով գնել Ջանդարի Չինարի մոտ հրապարակի և Մառնեուլիի
մունիցիպալիտետի Բեյթարաբչի գյուղի հրապարակի կազմակերպման
աշխատանքները։
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ
կարող են ներկայացնել դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի համաձայն՝ հաղթող ընկերությունը 90 օրացուցային օրվա
ընթացքում պետք է ավարտված աշխատանքները քաղաքապետարան
ներկայացնի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան