Մշակույթի կենտրոնը լուսանկարչական մրցույթ է հայտարարել
Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը լուսանկարչական մրցույթ է հայտարարել։ «Բացահայտի՛ր Մառնեուլին» ֆոտոմրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ։

«Ֆոտոմրցույթի թեման է «Բացահայտեք Մառնեուլին» (այն, ինչ տեսնում եք, զգում եք, հավանում կամ  պայքարում եք փոփոխությունների համար):
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն թվային ֆայլ (jpg, jpeg, img, png ձևաչափ, 20x30 սմ, 300 dpi)
Մեկ մրցակցի կողմից ներկայացված լուսանկարների քանակը չպետք
է գերազանցի 1 լուսանկարը
: - նշված է Մառնեուլիի մշակույթի կենտրոնի հայտարարության մեջ

Հետաքրքրված լուսանկարչական սիրահարները մրցույթի աշխատանքները պետք է ուղարկեն Մառնեուլիի մշակույթի կենտրոնի էլեկտրոնային հասցեին՝    This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։ Մրցույթի լուսանկարները կտեղադրվեն մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջում հունիսի 17-ին։

«1-ին, 2-րդ, 3-րդ տեղը կբացահայտի ֆոտոարտիստը։
Մեկ այլ հաղթող և մրցանակակիր կլինի նա, ում լուսանկարը կհավաքի ամենաշատ հավանումները:
Եվ, իհարկե, մշակույթի կենտրոնը  ևս կբացահայտի և կպարգևատրի մեկ այլ ընտրյալի
»։

Լուսանկարների մրցույթն ունի նաև մրցանակային ֆոնդ։ Առաջին տեղը զբաղեցրած լուսանկարի հեղինակը կպարգևատրվի 700 լարիով, մինի արձանով և դիպլոմով, երկրորդ տեղը զբաղեցրած անձը՝ 500 լարի և դիպլոմ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ 300 լարի և դիպլոմ։

Մրցույթի հաղթողները  հայտնի կդառնան հունիսի 27-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები