Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը կնշվի նաև Մառնեուլիում։
Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝
Անկախության տոնը նշելու միջոցառումը կանցկացվի Մառնեուլիի «Էլ ավելի
կմեծացնեն» հուշարձանի հարևանությամբ։
Վրաստանի վարչարարության, հաշտեցման և քաղաքացիական
իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի և Մառնեուլիի
քաղաքապետարանի կազմակերպությամբ Մառնեուլիում՝ «Էլ ավելի
կմեծացնեն» հուշարձանի հարևանությամբ գտնվող հրապարակում, տեղի
կունենան հանդիսավոր միջոցառումներ։
Եկեք միասին նշենք Վրաստանի Անկախության օրը:"- Նշված
է Մառնեուլիի
մունիցիպալիտետի տարածած
հայտարարության մեջ։
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումը կմեկնարկի ժամը
12:00-ին Մառնեուլիում։
Առաջարկում ենք միջոցառման պլանը ՝
12:00-18:00 տեղական ձեռներեցների արտադրանքի
ցուցահանդես-վաճառք
12:00-18:00 զինտեխնիկայի ցուցահանդես
12:00-18:00 Ցուցահանդեսային տարածք - «Ինչն է մեզ հպարտացնում և
միավորում»
12:00-18:00 Մանկական տարածք՝ կոնֆետների անկյուն, դեմքի
նկարչություն, հեքիաթի հերոսներ և խաղեր անիմատորների հետ, սպորտային
մրցույթներ
13:00-16:00 սեմինար՝ օրիգամիի պատրաստում և գեղագրության
ուսումնասիրություն
13:00-16:00 օճառի պղպջակների շոու
13:30 նվագախմբի երթ
14:00-16:00 տեղի արտիստների համերգ
16:00-16:30 մանկական թատրոնի ներկայացում
16:40 նվագախմբի երթ
17:10 Եկեք միասին երգենք ազատության հիմնը
«Հերիո» անսամբլ
17:30-19:00 «Գուփի Լենդ» խումբ։
Նշենք, որ Մառնեուլիում՝ խառը ավիացիոն ջոկատի բազայում, արդեն սկսվել
են Անկախության օրվա զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։
Մառնեուլի քաղաքում գրեթե ամեն օր թռիչքներ են իրականացվում շքերթին
նախապատրաստվելու համար։
Մայիսի 26-ը Վրաստանի Անկախության օրն է։ 1918 թվականի մայիսի 26-ին
Վրաստանը անկախացավ Ռուսական կայսրությունից, և այս օրը Առաջին
Հանրապետության կողմից հռչակվեց որպես Անկախության օր։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան