Ժամաքանակի պայքար՝ այսպիսի արդյունք են ստացել ուսուցիչները հուլիսի
1-ից ուժի մեջ մտած աշխատավարձի նոր սխեմայով։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցի կարգավիճակ
ունեցող բոլոր ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրացվի միջինը 500
լարիով, սակայն, ինչպես պարզվում է, աշխատավարձն ավելացել է ըստ
ժամային դրույքաչափի, այլ ոչ թե կարգավիճակի։
Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների համար կան չորս կատեգորիաներ՝
ելնելով նրանց իրավասություններից՝ պրակտիկ
աշխատողներ, ավագներ,
առաջնորդներ և մենթորներ:
- Ավագ ուսուցիչների համար՝ 797
- Առաջատար ուսուցիչների համար՝ 1175
- Մանկավարժ ուսուցիչների համար 1475
Այժմ նպաստների այս չափը վերացվել է, և աշխատավարձի ավելի մեծ մասը
հաշվարկվում է՝ ելնելով ժամային ծանրաբեռնվածությունից։ Մանկավարժները
կարծում են, որ այս ամենը ուսուցիչների միջև ստեղծում է անհավասար
պայմաններ և կոնֆլիկտային իրավիճակներ։ Թեմուր Սուկաշվիլին
Մառնեուլիում աշխատող ուսուցիչ է, ունի մենթորի կարգավիճակ, սակայն
վճարման նոր եղանակով նրա աշխատավարձը ոչ թե բարձրացվեց, այլ
նվազեց։
«Ես գոհ եմ իմ գործընկերներից որեւէ մեկի աշխատավարձի
բարձրացումից եւ ոչ մի կերպ չեմ նախանձում դրան։ Ընդհակառակը,
ուսուցիչների աշխատանքը պետք է գնահատել, և նրանց կարգավիճակը կապ
չունի։ Այն ուսուցիչները, ովքեր մասնակցել են, ստացել են կարգավիճակ և
համապատասխանաբար վարձատրվել բարձր հավելավճարի տեսքով։ Այս նոր
բանաձևը բարձրացրեց ժամավճարի դրույքաչափը և ուսուցչի աշխատավարձը
ուղղակիորեն կապեց նրանց աշխատանքային ծանրաբեռնվածության հետ,
որքան մեծ է ձեր ծանրաբեռնվածությունը որպես ուսուցիչ, այնքան բարձր
կլինի ձեր աշխատավարձը՝ անկախ կարգավիճակից: Ես գիտեմ ուսուցիչների,
ովքեր ունեին 25 ժամ ծանրաբեռնվածություն, հետևաբար նրանց աշխատավարձը
զգալիորեն բարձրացավ։ Առաջին բանը, որ տեսա, այն էր, որ տարրական
դասարանների ուսուցիչները շատ հիասթափված էին, քանի որ տարրական
մակարդակում նրանք դասավանդելու սահմանափակ ժամեր ունեն: Մոտ 13-14
ժամ է։ Ըստ այդմ, մնացած ժամերը չեն փոխհատուցվի բարձրացված
աշխատավարձի քաղաքականության բանաձևով։ Նաև բարձր կարգ
ունեցող ուսուցիչներին, անձամբ իմ աշխատավարձից հանել են, հետո
կրթության նախարարությունը մտածել է 200 լարի հավելավճար անել, սա
մշտական չէ, երկու տարվա համար է»,- ասում է Թեմուր
Սուկաշվիլին։
Մառնեուլիի մասշտաբով աշխատավարձի նոր սխեման անդրադարձել է շուրջ
2500 ուսուցիչների։ Խանջիգազլո գյուղի վրացերենի ուսուցիչ Մաիկո
Կվենյաշիլին տարիներ շարունակ պայքարել է կարգավիճակ ստանալու համար։
Ասում է, որ դպրոցներում միշտ էլ ժամապայքար է եղել, հիմա վիճակը
կսրվի, արդյունքում կստանանք կոնֆլիկտային իրավիճակներ, ինչը
ստորացնում է ուսուցչի մասնագիտությունը։
«Ինձ իսկապես չի գոհացնում աշխատավարձի նոր բանաձեւը։
Անձնական օրինակով դժգոհությունս չեմ արտահայտի, ընդհանրապես, իսկապես
դուր չի գալիս, որ իմ գործընկերները բարձրացման փոխարեն աշխատավարձի
կրճատում են ստացել, իսկ տարրական դասարանների ուսուցիչներն
ընդհանրապես հաշվի չեն առնվել նոր բանաձեւում։ Իմ կարծիքով, ժամը 15
ժամ ծանրաբեռնվածությանը պետք է լիներ ամենամեծ վճարումը, և
այլեւս նման անարդար, քաոսային իրավիճակ չէր լինի։ Դա մեզ կտար
որակյալ կրթություն, և երիտասարդ կադրերը հնարավորություն
կունենային մտնել դպրոց։ Ինչ վերաբերում է այսպես կոչված
«ֆունկցիոնալ հավելվածին», ապա սա նույնպես շատ սխալ է։ Ստատուս
բարձրացրածներս սխալվե՞լ ենք։ Չգիտեի՝ քննություններ տալն ու
զարգացումը հոգալը հանցագործությո՞ւն է»։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագն գյուղի ավագ ուսուցչի
կարգավիճակ ունեցող ուսուցիչ Թամար Մանուչարաշվիլին գոհ է
աշխատավարձերի բարձրացումից, սակայն կարծում է, որ աշխատավարձի նոր
սխեման հանգեցնում է անհավասար մոտեցման՝ համեմատած ավելի բարձր
կարգավիճակ ունեցող իր մյուս գործընկերների հետ։
«Արդեն մի քանի ամիս է, ինչ անհամբեր սպասում եմ աշխատավարձերի
հայտարարված բարձրացմանը։ Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ։ Հիասթափեցնող
է, որ իմ ընկերներն ու գործընկերները, ովքեր առաջնորդ կամ մենթոր են,
այդքան կտրուկ աճ չունեն։ Ինձ հաճախ հարցնում են՝ ես իմ կարգավիճակը
պահպանել եմ, թե ոչ, այո։ Աշխատավարձի բարձրացումը որոշվել է տարբեր
գործոններով՝ ստաժ, կարգավիճակ, առարկայական խումբ։ Կարծում եմ, որ
ուսուցիչ լինելն այնքան պահանջկոտ աշխատանք է, և մեզ վրա այնքան շատ
բաներ կան, իմ գործընկերներից յուրաքանչյուրն այնքան էներգիա է դնում
այս հիանալի աշխատանքի վրա, և նրանք շատ ավելիին են
արժանի», ասել է Թամար Մանուչարաշվիլին
Թեմուր Սուկաշվիլին մեզ ասում է, որ ուսուցիչները, բացի ֆորմալ
կրթությունից, զգալի ներդրում են ունեցել ոչ ֆորմալ կրթության մեջ,
թեև աշխատավարձի նոր քաղաքականությունը դեմոտիվացիա կբերի։
«
Բազմաթիվ գործընկերների գիտեմ, ովքեր իսկապես շատ են աշխատել
դպրոցում, բացառությամբ դասի ձևաչափի, բայց այսօր ուսուցիչների այս
կատեգորիան ամբողջովին դեմոտիվացված է։ Փոխանակ տեսնենք, որ
պետությունը արժեւորի ոչ միայն ֆորմալ վերապատրաստումը ուսուցիչների
վերապատրաստման, այլև ոչ ֆորմալ գործունեությունը և ներդնի լրացուցիչ
խրախուսման մեխանիզմներ, մենք ստացանք լրիվ հակառակը։ Մյուս տարրը,
որը մտել է ուսուցիչների միջև առճակատման փորձն է: Նախկինում
բարձրակարգ ուսուցիչներին դպրոցն ավելի քիչ էր ծանրաբեռնում, քանի որ
նրանց վարձատրությունը կապված չէր ժամային ցանցի հետ, այսօր նրանք
սովորաբար մրցելու են, ինչը կհանգեցնի ուսուցիչների ժամերի կրճատմանը,
ովքեր այդ պատճառով բարձրացրել են իրենց աշխատավարձը։ Բայց
սեպտեմբերին, երբ կկատարվի ժամերի նոր վերաբաշխում, կստացվի, որ,
օրինակ, վերցնենք հանրագիտության ամբիոնը, բոլոր ուսուցիչներից
պահանջվելու է համամասնական ժամ, օրինակ՝ բոլորը կունենան 18-18
ժամ, իսկ ուսուցիչը, ով ուներ 25 ժամ, այլևս չի ունենա այն, և նրա աճն
այլևս այնքան տպավորիչ չի լինի, որքան երևում էր որ հաշվարկվել
է նախորդ ուսումնական տարվա վերջին երեք ամիսների հիման վրա, չգիտենք,
թե ինչ կլինի սեպտեմբերին։ Համոզված եմ, որ լավն են ուզում, բայց վատ
է ստացվել, և դա պետք է ընդունել»:
Աշխատավարձի նոր սխեման պրակտիկ աշխատող ուսուցիչների համար
նորություն չի ներառում, նրանց վարձատրությունը դեռ հաշվարկվում է հին
աշխատավարձի սխեմայով։ Ինչ վերաբերում է նոր բանաձեւով 1 ժամի վճարին,
ապա դրա արժեքը կազմում է մինչեւ 100 լարի։ Դա նշանակում է ավելի շատ
ժամեր, ավելի շատ վարձատրություն: Աշխատավարձը կախված է նաև
աշխատանքային փորձից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան